«Հիմա մի հատ շատ կարևոր պահ է, երբ․․․»․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր — Աբրահամյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Հիմա մի հատ շատ կարևոր պահ է, երբ մեր բա նակը չպետք է ավելորդ քաղաքական ճն շում զգա որևէ մեկի կողմից՝ ինչ կողմնորոշման էլ լինի՝ ընդդիմադիր թե իշխանամետ, տարածքային որևէ խնդիրների մասով:

Ռազ մական պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ քաղաքական անհարկի միջամտությունների կամ ճն շումների պատճառով զուտ ռազ մական գործերին բա նակները ստիպված են եղել դիմել ռազ մական տեսակետից անիմաստ գործողությունների: Ու դա շատ թանկ գին է ունեցել: Իհարկե, հակառակն էլ կա: Լիովին ինքն իրեն տրված բա նակը որոշ դեպքերում կարող է արդարացնել ցանկացած գործողություն՝ հղելով ցանկացած սպայի ծանոթ «շաբլոն արդարացումների»:

Այնպես որ երկու կողմն էլ հարցի կարևոր են: Մի կողմից՝ ռազ մական գործերից տարրական պատկերացում չունեցող անձինք՝ գործիչներից մինչև լրագրող չպետք է միջամտեն, խառնվեն զուտ ռազ մականի մեջ: Մյուս կողմից էլ, զի նվորականները չպետք է մտածեն, որ ռազ մական գործն ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ, կամ որ բա նակից դուրս չեն կարող լինել մարդիկ, որոնք թեկուզ ամենաընդհանուր մակարդակով կարող են թացը չորից տարբերել:

Մեր՝ հայաստանյան դեպքում, սակայն, առաջնային է հենց առաջին կետը: Անպատասխանատու, կյանքում բացի սովետական կինոներից ոչ մի բան ռազ մական պատմությունից չիմացող գործիչները, փորձագետները և այլն, չպետք է փորձեն ինչ-որ բան թելադրել ճակատի առումով կամ կարծիք ձևավորեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: