«Հիմա լավագույն ժամանակն է ՄԻԱՑՄԱՆ համար»․ Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Ռուսական խաղաղապահները Արցախում են և այնտեղ կլինեն առնվազն հինգ տարի և դա փաստ է: Փաստ է նաև, որ այդ խաղաղապահներն այժմ Արցախի անվտանգության երաշխավորներ են հանդիսանում:

ՀՀ-ն հիմա բարդ և ծանր ռազ մաքաղաքական իրավիճակում է, սակայն, որքան էլ պարադոքսալ թվա, կարող է այս իրավիճակն ի շահ Հայաստանի օգտագործել: Դա հնարավոր է և պետք է անել հնարավորինս արագ և, ի հեճուկս տարբեր եթե-ների և բայց-երի: Դրա համար հիմա երկաթյա կամք և վճռականություն է պետք:

Արցախը դիմում է ՀՀ կազմ մտնելու համար: Հայաստանն Արցախն ընդգրկում է իր կազմի մեջ: Մոտակա հինգ տարիներին ադրբեջանա-թուրքական հորդաները չեն համարձակվի հարձակվել Արցախի վրա: Իսկ դա բավարար ժամանակ է միջազգային ատյաններում հարցն այդ միացումը լեգիտիմացնելու և մեր բա նակը վերազի նելու համար:

Դիմում եմ մեր իշխանություններին՝ եթե մինչև այս պահը չեք մտածել այս հնարավորության մասին , ապա հիմա դրա ճիշտ ժամանակն է: Դա փրկություն է: Հիմա լավագույն ժամանակն է ՄԻԱՑՄԱՆ համար: Եկեք ազգովի բնավորություն և կամք դրսևորենք և այս պարտությունը վերածենք հաղթանակի»:

Понравилась статья? Поделиться с друзьями: