«Հիմա ինձ հոդաբաշխ բացատրեք, կոնկրետ ինչի՞ց եք վախենում»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձ է կատարել հետպատե րազմական ստեղծված իրավիճակում հանրային կարծիքին։ «Մի հատ էլ դիսկուրս բացենք, այս անգամ «հների» ու «նորերի» մասին։ Ասելով «հներ», դուք ինչ եք կոնկրետ պատկերացնո՞ւմ, մի քանի դե մոնիզացված դեմք թե՞ համակարգ:

Ինչու եմ հարցնում, քանի որ չեմ կարող ուրվագծել այդ հնի ու նորի սահմանը։ Վերջին երկուս ու կես տարում չի վերացել օլիգարխիան, չի վերացել խնամի — ծանոթ — բարեկամով պաշտոն ստանալը, չեն վերացել մի անձից գնումները, օտկատները ու կաշառքները, չի վերացել կրի մինալը և այլն։ Որոշ դեպքերում նույնիսկ աճել ա։

Այսինքն բոլոր այն երևույթները, որոնք ձեր դժգոհությունն էին առաջացնում, իրենց տեղում են ու դուք դա տեսնում եք։

Զուտ փաթեթավորումն ա ավելի պուպուշ դարձել։ Հիմա ինձ հոդաբաշխ բացատրեք, կոնկրետ ինչի՞ց եք վախենում»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: