Հիանալի լուր․ կփոխհատուցվեն նաև ավելի շատ ծախսած բաժանորդների կոմունալները

ՀՀ կառավարությունը րոպեներ առաջ հիանալի նորություն է հայտնել․ ընդունվել է կորոնավիրուսյան արհավիրքի դեմ պայքարի 12-րդ միջոցառումը, ըստ որի 30 %-ով կփոխատուցվեն բնական գազի ու էլեկտրաէներգիայի այն բաժանորդների ծախսերը, ովքեր փետրվար ամսվա համար 10․001-ից 30․000 դրամի բնական գազ են սպառել և 5․001-ից 10․000 դրամի էլ․ էներգիա է սպառել։

Սա անչափ ուրախալի է այն մարդկանց համար, ովքեր չեն ընգրկվել նախորդ ծրագրի մեջ, որտեղ մինչ 10․000-ի գազ և մինչև 5000-ի էլ․ էներգիա ծախսած բաժանորդներին հատուցվում էր նրանց ծախսի կեսը։

Իրապես, կորոնավիրուսյան արհավիրքի ողողման այս բարդ շրջանում անչափ կարևոր է պետության աջակցությունը բոլորիս։ Նման ծանր պայմաններում անգամ չնչին օգնության ձեռքն իրապես շատ խնդիրներ է լուծում։

Բնակչության զգալի մասը, որը զրկվել է եկամուտներից, դժվարանում է կոմունալները վճարել, և այս ծրագիրը կկարողանա մեղմել այդ հոգսը։

Понравилась статья? Поделиться с друзьями: