Հերոսի ցանկությունն իրականացավ կյանքի գնով

Գևորգը երազանք ուներ՝ հայտնի լինել, որ մեկ օր բոլորն իր մասին իմանան: Ցանկությունն իրականացավ, բայց կյանքի գնով:

Գևորգ Ջավախյանը հյարենքիի առաջ իր պարտքը տալու էր մեկնել 2019 թվականին և ծառայության անցել Իվանյանում՝ որպես տանկի նշանառու-օպերատոր:

«Դասերն առանց Գևորգի տխուր ու անհետաքրքիր էին անցնում», -պատմում են դասընկերներն ու շեշտում, որ նա դասարանի ուրախությունն էր:

Մինչ ծառայության մեկնելը Գևորգը հասցրել էր նկարահանվել հայկական սիթքոմներից մեկում, իչից հետո որոշել էր՝ դերասան է դառնալու:

Հոկտեմբերի 24-ին  Մարտունու շրջանի Կարմի Շուկա գյուղում թշնամու հարվածիչց վիրավորվելով՝ Գևորգը տեղափոխվել է հոսպիտա: Ծնողները տղային կարողացել են գտնել վիրավորվելուց 3 օր անց: Բժիշկները հեռախոսազանգով ասել են, որ զինվորի վիճակը կայուն ծանր է, սակայն մինչ հաջորդ օրը ծնողները կհասնեին Գևորգի մոտ, տղայի սիրտը դադարում է բաբախել:

Քույրը նեղսրտում է՝ «հիմա նրա մասին բոլորը գիտեն, բայց ինչո՞ւ այս գնով…»

Понравилась статья? Поделиться с друзьями: