Հերոսացած Արման Աթաբեկյանն ուզում էր գնալ Արցախ, այդպել էլ եղավ…

Չարաբաստիկ պատերազմն ավարտվեց, բայց իր հետևից թողեց բազում հերոսների անուններ, որոնք գրվեցին հավիտենության մեջ:

Այդ հերոսներից մեկն էլ  Աթաբեկյան Արմանն է, ում ծնողները վերջին անգամ տեսել են 2020 թվականի հունվարի 25-ին՝ ծառայողական երդմնակալության արարարողության ժամանակ: Վիրջին անգամ հեռախոսով խոսել են հոկտեմբերի 17-ին՝ հրադադարի ժամանակ:

Ծնողների խոսքով՝ տղան ոչինչ չէր պատմում. « Ոչ ասում էր ինչ վիճակ է, ոչ էլ պարտությունից կամ հաղթանակից էր խոսում: Միայն ասում էր, որ լավ է: Բայց ավելի ուշ իմացանք, որ վիրավոր է եղել, հոսպիտալում պառկած»,- պատմում է հայրը Սանասար Աթաբեկյանը:

Արմանի մայրը՝ Նաիրա Գաբոյանը, ասում է, որ անհնար է տղային առանց ժպիտի հիշելը, ազգում սպասված ու շատ սիրված երեխա է եղել ջերմություն և սեր է տարածել շրջապատում:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նոյեմբերյանի պետական քոլեջ, բայց ուսումը ընդհատել է և զորակոչվել բանակ: Ուզում էր գնալ Արցախ, հենց այդպես էլ եղավ՝ տղային տեղափոխում են Մատաղիսի զորամաս:

Որդու զոհվելու լուրը ծնողներին հայտնել է մարտական ընկերը՝ հոկտեմբերի 22-ին: Տղան ընկել է մարտի դաշում ՝բեկորային վնասվածքից:

Понравилась статья? Поделиться с друзьями: