«Հենց այստեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու է մեր պետության տարածքն այսքան փոքր»․ Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել․ «Պետությունները կառուցում են քաղաքական գործիչները, որովհետև պետությունները քաղաքական օրգանիզմներ են: Եթե չկա քաղաքականություն, կլինի ժողովուրդ, կլինի լեզու, կլինի ինչ-որ ճարտարապետություն, երգ, պար, տարազ, բայց չի լինի պետություն: Հենց այստեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու է մեր պետության տարածքն այսքան փոքր, ինչու ենք այսքան կորուստներ կրում, ինչու՞ ենք պատե րազմներում պարտվում, ինչու է Սևրի՝ մեզ ձեռնտու պայմանագիրը չեղարկվում, իսկ Կարսի՝ մեզ համար ցա վագին պայմանագիրը կյանքի կոչվում: Հենց այստեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու է Իսրայելն այդքան փոքր տարածքով զրոյից սկսված մի պետություն՝ աշխարհի ամենահաջողակներից մեկը: Թե ինչու է Սինգապուրում կյանքի որակը գերմանականից բարձր: Թե ինչու են Ամերիկան, ՄԵծ Բրիտանիան ու Ֆրանսիան հզոր երկրներ, իսկ Սոմալին, Չադը և Վենեսուելան՝ ձախորդ երկներ: Թե ինչու է պատե րազմում պարտված Գերմանիան հարուստ, իսկ պատե րազմում հաղթած Ռուսաստանը՝ աղքատ:
Հարցի պատասխանը պարզ է. որովհետև Ամերիկան ունեցել է հզոր պրեզիդենտների բա նակ: Որովհետև Գերմանիան ունեցել է Ադենաուեր, Շմիդտ ու Քոլ: Որովհետև Իսրայելի ամեն մի վարչապետի ելույթներից մի բան սովորում ենք: Հզոր մարդիկ են եղել, հզոր մտածողությամբ: Այդ քաղաքական ուղեղներն են ստեղծել պետություններ:

Հետևաբար «Հայի բախտ», «Բոլորը մեր դեմ են», «Ար յունախում թուրք», «Աշխարհը մեզ դավաճանեց» և մնացած մտքերը ի՞նչ են, եթե ոչ անգրագետ և ապուշ մտքեր, որ որոճվում են մեր ազգի բերաններում անընդհատ ու անընդհատ և մեր դպրոցներում թու նավորում մեր երեխաների հոգեբանությունը: Եթե առաջին հանրապետության ղեկավարներն ունենային տարրական քաղաքական-ռազ մավարական մտածողություն, ապա այսօր ոչ միայն Ղարաբաղի հարց չէր լինի, ոչ միայն Ղարաբաղը կլիներ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված մաս, այլև թե՛ Նախիջևանը, թե՛ Կարսի նահանգը, թե՛ Սուրմալուի գավառը՝ Մասիս և Սիս սարերով կլինեին Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված մաս և Թուրքերն առաջինը դա կճանաչեին, ինչպես առաջինը ճանաչեցին ներկայիս Հայաստանի Հանրապետությունը՝ իր 30 հզ․ քկմ տարածքով։ «Ար յունախում թուրքը» ի՞նչ մեղք ունի, որ առաջին հանրապետության դաշնակցական կառավարությունը տարրական քաղաքական գրագիտություն չուներ: Մյուս օրինակը բոլորիս աչքի առաջ է: Հայաստանի ներկայիս ղեկավարը պետք է ունենար տարրական ռազ մավարական գրագիտություն, որպեսզի նայեր մեր և թշ նամու ու ժերի հարաբերակցությանը և հասկանար, որ պատե րազմի դադարի մասին պայմանագիրը պետք է կնքել ոչ թե նոյեմբերի 10-ին, այլ հոկտեմբերի 10-ին: Պետք է գնալ Մոսկվա և ստորագրել «Լավրովյան պլանի» տակ: Եվ վերջ․ մենք կունենայինք ամբողջական Ղարաբաղ՝ շատ ավելի լայն Լաչինի միջանցքով՝ չհաշված հազարից ավելի զո հերը:

Հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»: Եթե հարյուր տարի առաջ մեր ղեկավարները խելացի լինեին, Ղարաբաղի հարց չէր լինի առհասարակ: Իսկ եթե 1991-1994 թթ-ին մեր ղեկավարները խելացի չլինեին, ապա Ղարաբաղը մենք վաղուց կորցրած կլինեինք (ինչպես Նախիջևանը) և Նիկոլն էլ կորցնելու բան չէր ունենա: Քաղաքականությունը սա է: Քաղաքականությունը մասնագիտություն է, որը պահանջում է տարիների տքնաջան կրթություն, տաղանդ, աշխատասիրություն, եռանդ ու հազար ու մի ուրիշ բան: Ոչ թե կրթական համակարգն է պետություն ստեղծում, ոչ թե գյուղատնտեսությունը, ոչ թե արվեստը, այլ Քաղաքականությունը: Եվ հետո էդ ստեղծված պետության մեջ զարգանում է թե՛ կրթություն, թե՛ գյուղատնտեսություն, թե՛ արվեստ: Դա է պատճառը, որ ես ասում եմ՝ եթե մեր էս խայտառակ քաղաքական ներկապնակի մեջ կան քաղաքական տաղանդավոր գործիչներ, մենք պիտի իրենց գնահատել իմանանք: Ձեր կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանն ուզո՞ւմ է, որ իրեն մեծարեք կամ գնահատեք: Բացարձակապես: Տեր-Պետրոսյանին գնահատելու կարիքը մեր պետությունն ունի, մեր երեխաներն ունեն, մեզնից յուրաքանչյուրն ունի:

Մի՞թե ամերիկացիները հիմար են, որ մեծարում են իրենց նախագահներին: Ֆրանսիացիները Դը Գոլին մեծարում են հիմարաբա՞ր: Հնդիկները Ներուին ու Գանդիին մեծարում են պատահաբա՞ր: Ո՛չ մի դեպքում: Մեծարում են, որովհետև եթե ժողովուրդն ուրանում է պետություն կառուցողների մեծագործությունը, ուրեմն այդ ժողովուրդը նույնիսկ փոքրիկ և անծով պետություն ունենալու արժանի չէ: Եթե դու ծառ տնկողին, ջրողին ու խնամողին ուրացար, ուրեմն դու արժանի չես ծառ ունենալու, առավել ևս ծառի պտղից ուտելու, ուրեմն պիտի մնաս սոված ու անպաշտպան»:

Понравилась статья? Поделиться с друзьями: