Հարկավոր է այլընտրանքային ճանապարհ․ Ալ․ Լապշինն այցելել է Շուռնուխ և սահմանամերձ այլ վայրեր

Ալ․ Լապշինը նորից Հայաստանում է։ Այս անգամ նա ուղղություն է վերցրել արցախյան վերջին պատերազմից հետո սահմանամերձ դարձած հայկական համայքններ՝ տեղում ցուցադրելով իրավիճակն ու ամենն այնպես, ինչպես տեսնում է։

Նա մեքենայով անցնում է այն վայրերով, որտեղ հայ-ադրբեջանական սահմանապահներն ընդամենը մի քանի կիլոմետրերի վրա են դիրքավորված, ցույց է տալիս հայկական ու ադրբեջանական դիրքերը, որոնք ճանաչելի են դառնում համապատասխան դրոշներից։

Լապշինը պնդում է, որ հայերի համար հարկավոր է այլընտանքային ճանապարհ, քանի որ նշված վայրերում հայկական կամ ռուսական ուժեր չկան, ճանապարհն ամբողջովին գտնվում է ադրբեջանցիների հսկողության ներքո։

Բլոգերը սեփական փորձով գիտի, որ Ալիևի տված խոսքի վրա հնարավոր չէ հույս դնել ու հենվել։ Նա չի բացառում, որ օրերից մի օր ադրբեջանական կողմից կարող է կրшկ բացվել մեքենայով անցնող հայկական ընտանիքի վրա։

Լապշինը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի դեպքը։ Նա վստահ է, որ նման պարագայում Ալիևը ինչ-որ արդարացում կգտնի, նույնիսկ հնարավոր է պարգևատրի կրшկ բացողին, ուստի հարկավոր է այլընտրանքային ճանապարհ։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: