«Հատկապես այս օրերին փորձենք ավելի նրբանկատ լինել»․ Մերի Սարիկյան

Հայտնի գրող և բլոգեր Մերի Սարիկյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել։ «Այնքան կարևոր է ճիշտ խոսքը ճիշտ պահին․ այն կարող է ապաքինել կամ էլ ավելի ընկճել մարդուն:

Հատկապես այս օրերին փորձենք ավելի նրբանկատ լինել: Յուրաքանչյուրը յուրովի է ապրում տեղի ունեցող իրադարձությունները և պիտի հետևի տրա վմայից դուրս գալու իր ռիթմին:

Լինում է նաև այնպես, որ հաճախ մենք ցանկանում ենք իսկապես օգնել դիմացինին, սակայն չգիտենք այդ ճիշտ բառերն ու մոտեցումները: Առհասարակ մտապահիր հետևյալը. Մի շտապիր խորհուրդներ տալ, ավելի շատ լսիր, եթե կիսվում են քեզ հետ.. Մի քննադատիր, փորձիր ավելի շատ հասկանալ ու ապրումակցել մարդուն:

Այստեղ առանձնացրել եմ մի քանի պարզ իրավիճակներ, որտեղ կարող ես մի արտահայտությունը փոխարինել ավելի դրականով, ավելի բանալի արտահայտությամբ, որը կօգի դիմացինին իրեն միայնակ չզգալ, բացվել, իր զգացմունքներից չվախենալ, ընդունել դրանք, չքննադատել ինքն իրեն ու պարզապես զգալ իրեն ջերմությամբ շրջապատված, ինչը թերևս ամենակարևորն է տրա վման հաղթահարելու ճանապարհին… Լավ եղեք, սիրելիներս»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: