Հավի մսով լցոնած անանաս, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին

Ֆրանսիական ոճով այս հրաշք ուտեստը պարզապես չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի։ Այն պատրաստվում է դյուրին, բայց տեսքը պարզապես հրաշալի է։ Յուրաքանչյուր հյուր անտարբեր չի մնա այս գեղեցիկ ուտեստը տեսնելուց, իսկ համը պարզապես անկրկնելի է։

Անհրաժեշտ է

Անանաս՝ 1հատ

Հավի ֆիլե՝ 1հատ

Պանիր՝ 150գ

Լոլիկ՝ 1հատ

Աղ, պղպեղ

Ինչպես պատրաստել

Անանասը կիսել, կեսերից հանել միջուկը նախ դանակով, ապա՝ գդալով։ Հավը կտրատել շերտերի՝ կես սանտիմետր լայնության, համեմել։ Լոլիկը և անանասի միջուկը նույնպես շերտատել։ Անանասի կեսի մեջ հերթով դնել մի շերտ միս, լոլիկ, անանաս և այնպես, մինչ լիարժեք դառնա։ Նույնը կրկնել նաև մյուս կեսի հետ։

Անանասի ներքևի մասն ու պոչը ծածկել փայլաթիթեղով՝ բաց թողնելով վերևի մասը։ Թխել նախապես տաքացրած ջեռոցի մեջ 180աստիճանի ներքո՝ 40րոպե։ Պատրաստ լինելուց 10րոպե առաջ անանասների վրա պանիր ցանել։

Понравилась статья? Поделиться с друзьями: