Հասմիկ Կարապետյանը խոսել է իր անցյալից՝ ակնարկելով Հայկոյին․ բացառիկ հարցազրույց․ տեսանյութ

Հասմիկ Կարապետյանը բացառիկ հարցազրույց է ունեցել ճանաչված հաղորդավար Արեգի հետ։ Զրույցն իսկապես հետաքրքրական է ստացվել։

Երգչուհին խոսել է ինչպես անձնական կյանքի, այնպես էլ դրվագներ է հիշել մանկությունից, կյանքի դժվարին օրերից, նաև իր տեսակի և ամուսնու հետ ունեցած հարաբերույթուններից։

Զրույցի սկզբնական մասում ինտրիգային մի փոքրիկ հատված գրավեց դիտողներին։ Հասմիկը խոսելով «Ես գնում եմ, սիրելի՛ս» երգի մասին՝ նշել է, որ երգը հասցեատեր ուներ։

Նա այդ նախադասությունը չափազանց շեշտադված արտասանել է անցյալ ժամանակով։ Իսկ երբ հաղորդավարը հարցրեց, թե արդյո՞ք հասցեատերը գիտի դրա մասին, Հասմիկը պատասխանեց՝ «Գիտեր»։

Կրկին շեշտադրվեց անցյալ ժամանակը։ Այս լակոնիկ երկխոսության ընթացքում Հասմիկն ակնհայտորեն հուզված էր։ Երգչուհին ոչ բացահայտ, բայց, այնուամենայնիվ, խոսեց Հայկոյի մասին, ով իր առաջին ամուսինն է եղել։

Այս ընթացքում շատերն էին սպասում Հասմիկի կողմից որևէ խոսքի, գրառման Հայկոյի մահվան հետ կապված, սակայն երգչուհին լուռ էր։ Ուշագրավ զրույցը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: