Հայ ուսուցչուհին աշխարհի լավագույն ուսուցիչների ցանկում է ընդգրկվել

Ռուսաստանյան Աչինսկ քաղաքի դպրոցներից մեկում անգլերեն դասավանդող մանկավարժ Լուսինե Ջանգիրյանն աշխարհի թոփ մանկավարժների հիսունյակում է ընդգրկվել և կարող է 1 միլիոն ԱՄՆ դոլար շահել։ Խելացի հայուհին առաջ է անցել աշխարհի 140երկրների 12հազար թեկնածուներից։

«Չեմ ցանկանում առօրեական, տաղտկալի ուսուցչուհի լինել։ Երեխաները հավանում են մոտեցումս»,- նշել է Լուսինեն։

Ջանգիրյանը երեխաներին թույլատրում է օգտվել սմարթֆոններից, բարձր խոսել ու ծիծաղել դասին։ Լուսինեի աշակերտները Սկայպով շփվում են այլազգի տարիքակիցների հետ, նամակներ գրում, անգամ հյուր գնում նրանց՝ Հնդկաստան, Թայվան։

Ջանգիրյանի խոսքով՝ իր մանուկ տարիներին նման հնարավորություններ չկային, բայց հիմա, տեխնոլոգիաների առկայությամբ, ամեն ինչ հնարավոր է։ Նա սեփական նախագիծն է գործածել միավորելով բոլոր մայրցամաքների դպրոցականներին և մանկավարժներին։

Գեղեցկուհի խելացի Լուսինեն 4տարի առաջ Ռեդֆորդի համալսարանի համագումարին հանդես է եկել զեկույցով, երկու տարի առաջ միջազգային մասնագետների կողմից տարվա նորարարական մասնագետ ճանաչվել, հիմա էլ պայքարում է այս մրցանակի համար։

Գեղեցկուհի խելացի Լուսինեն 4 տարի առաջ Ռեդֆորդի համալսարանի համագումարին հանդես է եկել զեկույցով, երկու տարի առաջ միջազգային մասնագետների կողմից տարվա նորարարական մասնագետ ճանաչվել, հիմա էլ պայքարում է այս մրցանակի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: