Հայ մարզիկը ռինգում հաղթել է մրցակից թուրքին, ով գլուխ էր գովել և խոստացել կտրել հայի գլուխը. տեսանյութ

Ռուսասատանում ընթացավ խառը մենամարտի մրցաշարը, որտեղ  հայ մարզիկը պետք է կրկին թուրքի դեմ պայքարեր:  Այն, որ  հայ մարզիկ  Ռաֆաել Աբրահամյանը  անպայման կհաղթեր թուրքին դա փաստ է , որովհետև  հայ մարզիկների  կողմից թուրքերին ջախջախելը  կարծես ավանդույթ է դարձել:

Իսկ ինչ վերաբերում է թուրք մարզիկ  Բատուղան Ակդումանին, վերջինս թուրքերին հատուկ գլուխգովանությամբ  խոստացել էր ռինգ դուրս գալու դեպքում կտրել հայի գլուխը, նրան Ռաֆաելը  անպայման պատասխանել  էր վիդեոուղերձով, ասելով , որ չի պատրաստվում տրվել էմոցիաներին  նրա խոսքերի պատճառով, ինքը  լավ պատրաստված  է և  մարտի մեջ  կմտնի նրա հետ  ծրագրված  պլանի համաձայն:

Մեր մարզիկի  վիդեոուղերձից երևում  է, որ  նա լուրջ պատրաստված  է մարտին, որ  թուրք  մարզիկի հերյուրանքները  ընդհանրապես չեն ազդում իր  վրա:  Բայց պատասխանը եղավ այն , որ մեր մարզիկը հենց առաջին ռաունդում  ջախջախիչ  պարտության մատնեց  նրան:

Մեր քաջ  մարզիկին ցանկանանք ավելի ու ավելի մեծ հաղթանակներ և  ավելացնենք, որ մենք ՝ հայերս, հպարտանում ենք նրանով  և  միշտ նրա  և  մեր մյուս մարզիկների կողքին ենք:

Ստորև կարող եք դիտել մարտի տեսագրությունը

Понравилась статья? Поделиться с друзьями: