Հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է. մանրամասներ երգչուհու մասին

Հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանը ծնվել է Երևանում: Այսօր նա կբոլորեր կյանքի իննսունվեց տարին: Երգչուհին մեզ հետ չէ արդեն հինգ տարի: Նա կյանքին հրաժեշտ է տվել իննսունմեկ տարեկան հասակում:

Օֆելյա Համբարձումյանը զարգացրել է երաժշտական կարողությունները և խորացել է երաժշտական կրթության մեջ հեղինակավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանի խորհրդով, ով առաջիններից էր, որ նկատեց Օֆելյայի երաժշտական կարողությունները:

Ավարտելով Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ երիտասարդ երգչուհին սկսել է հանդես գալ Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում: Երգչուհին շուտով մեծ սեր ու ճանաչում է վաստակում իր բացառիկ տաղանդի շնորհիվ:

Օ. Համբարձումյանի հետ առանձնահատուկ բարեկամական հարաբերություններ ու ջերմ վերաբերմունք է ունեցել հայտնի օդերևութաբան Գագիկ Սուրենյանը, ով յուրահատուկ պատկառանքով է հիշում երգչուհու հետ ունեցած իր շփումները, նրա խոսքերն ու խորհուրդները:

 

Օ. Համբարձումյանն այսօր հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում: Նա ժամանակին բարձրագույն պարգևների ու մրցանակների է արժանացել:

Понравилась статья? Поделиться с друзьями: