Հայտնի մոդելը ցուցադրել է իրական մարմինը՝ ծննդաբերությունից հետո

Բոդիպոզիտիվ մոդել, գեղեցկուհի Էշլի Գրեմը, որն առաջին անգամ մայր է դարձել այս տարվա հունվարին, ցուցադրել է իր իրական մարմինը՝ ծննդաբերությունից հետո։ Երեսուներկուամյա պլյուս — սայզ մոդելը և իր ամուսինը՝ կինոռեժիսոր Ջասթին Էրվինը, որդի են ունեցել։

Չնայած Էշլին հղիության ողջ ընթացքում մարզվում էր, յոգայի հաճախում և մերսման սեանսներ անցնում, ինն ամիսների ընթացքում քսաներկու կիլոգրամ ավելորդ քաշ է հավաքել։ Այդ իսկ պատճառով ծննդաբերությունից յոթ ամիս անց վերսկսել է մարզումները։

Աստղը, որը երբեք չի ամաչել իր կյանքն ի ցույց դնել հանրությանը՝ ցուցադրելով՝ ինչպես է բալիկին կրծքով կերակրում կամ սուպերմարկետում տակդիր փոխում, այս անգամ մարմինն է ցուցադրել։

Նա զետեղել է լուսանկար և տեսանյութ՝ ցուցադրելով որովայնը և ազդրերը։ Էշլին ոչ մի հնարքների չի դիմել՝ գեղեցիկ տեսք ստանալու համար, այլ ուղղակի ցուցադրել է այն ինչ կա իրականում։

Понравилась статья? Поделиться с друзьями: