Հայտնի է՝ ինչ են քննակել Փաշինյանը և Պուտինը

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է՝ րոպեներ առաջ հայաստան վարչապետ Ն․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանյան նախագահ Վ․ Պուտինի հետ։ Նրանք քննարկել են այս պահին արցախյան լարված պատե րազմական իրավիճակը։ Նրանք խորը մտահոգություն են հայտնել իրավիճակի վերաբերյալ՝ քննարկելով հնարավոր ելքերը։

Նրանք նաև մտահոգություն են հայտնել ռազ մական գործողություններում Մերձարևելքից օտարերկրյա գրո հայինների և ան օրինական ռազ մական խմ բավորումների մասնակցության կապակցությամբ: Բացի այդ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել թուրքական խիստ ապա կայունացնող վարքագծին՝ ռազ մական գործողություններին միջամտելով։

Պուտինը կարևորել է ռազ մական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարության համաձայն։ Նրանք ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն։

Իրապես, այս պահին անչափ կարևոր է համագործակցել միջազգային կառույցների հետ՝ իրավիճակը կայունացնելու և խաղաղություն հաստատելու համար։ Թող խաղաղ երկնքով լուսաբաց լինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: