Հայտնի երգչուհու տանը լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել․ երգչուհուն ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել․ ուշագրավ կադրեր

Հայտնի երգչուհիներից Մարինա Խլեբնիկովայի բնակարանում լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել։ Հրդեհի պահին երգչուհին տանն է եղել։ Տունը, որ գտնվում էր Մոսկվայում, շատ մեծ արագությամբ սկսել է վառվել։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ուշ ժամի։

Հրշեջ ջոկատները տևական ժամանակ չեն կարողացել հանգցնել տարածվող հրդեհը։ Ի վերջո հաջողվել է երգչուհուն բնակարանից դուրս հանել։ Նրան տարբեր այրվածքներով ու թունավորումով հիվանդանոց են փոխադրել։

Այժմ Մարինա Խլեբնիկովայի վիճակը խիստ ծանր է գնահատվում։ Համացանցում առկա են երգչուհու բնակարանի արյրված տեսարաններով լուսանկարներ։ Նկատելի է, որ բնակարանն ամբողջովին ածխացել է։

Մասնագետները ենթադրում են, որ հրդեհը ծագել է կաշվե երեսպատված բազմոցի կողքին գտնվող քարե կամինի պատճառով։

Կա նաև վարկած, որ երգչուհին ծխել է, ապա առանց ծխախոտը հանգցնելու քնել է, որից հետո էլ բռնկվել է հրդեհը։ Ամեն դեպքում, դեռևս վերջնականորեն հստակեցված չէ Մարինա Խլեբնիկովայի տան հրդեհի հիմնական պատճառը։

Понравилась статья? Поделиться с друзьями: