Հայտնի են անմահացած տղաների անունները․ նրանք պայքարել են մինչև վերջին փամփուշտը

պես առավոտյան հայտնի էր դարձել, հայկական կողմը ցավալիորեն երեք զինծառայողի կորուստ է ունեցել։ ՊՆ հրապարակել է անմահացած տղաների անունները, որոնցից մեկը լեյտենանտ է, երկուսը՝ շարքային։

Անմահացած լեյտենանտը Գևորգյան Հայկն է, իսկ շարքային զինծառայողները Հարությունյան Կորյունը և Քոչարյան Դավիթը։ ՊՆ իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում անմահության ուղին բռնած մեր զինծառայողների ընտանիքներին։

Գրող Հովիկ Աֆյանը հետաքրքիր ու սիմվոլիկ օրինաչափություն է նկատել անմահացած տղաների անունների մեջ։ Նա գրել է․ «Բա անունները՝ Հայկ, Կորյուն, Դավիթ… Պատերազմը երբեք չի ավարտվում, որովհետեւ դրա մեր բաժինը հողի կռիվ չէ, որ տաս կամ ազատագրես ու ամեն ինչ վերջանա»:

Ինչպես պարզվել է հետագայում վերցված դիրքը հետ բերելուց հետո մեր տղաները պայքարել են՝ կրակելով իրենց բոլոր փամփուշտները։

Լուսանկարում չինչինցի Դավիթն է՝ նախորդ տարվա միակ շրջանավարտը։ Դավիթի ու ընկերների հերոսական պայքարի մասին քիչ առաջ խոսել է նաև Արծրուն Հովհաննիսյանը։

Ռազմական փորձագետը նշել է, որ մեր հրամանատարների ու զինվորականների համարձակության և արագ կողմնորոշվելու արդյունքում այնքան արագ է հնարավոր եղել վերականգնել վերցված դիրքը, որ ադրբեջանական կողմը անակնկալի է եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: