Հայկուհի Խաչատրյանը հայտարարություն է տարածել

Ամիսներ առաջ աղմուկ հանած գործը շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ։ Այսօր «Հայոց մայրերի» ղեկավար Հայկուհի Խաչատրյանը հայտարարել է՝ վաղվանից փողոց են դուրս գալու։

Նա կոչ է արել սեպտեմբերի քսանվեցին Հանրապետական ծննդատան մոտ հավաքվել՝ պահանջելով վերադարձնել իրենցից խլած բալիկներին։ Այդկերպ մայրերը միտք ունեն իրավապահներից պահանջել, որ իրենց բալիկներին հետ վերադարձնեն։

Այդ հայտարարությունը Խաչատրյանն այսօր է արել՝ ֆոյսբուքյան ուղիղ եթերում։ Նա նշել է՝ իր բալիկն արդեն մեկ տարեկան է, բայց նա չի կարող վայելել տոնը, քանզի ուրիշն է նրան գուրգուրում։

Հայկուհին նշել է՝ ԱԱԾ է զանգահարել ու փոխանցել՝ իրեն հայտնի է՝ որտեղ է իր բալիկը։ Նա հանդիպում է պահանջել պարոն Քյարամյանի հետ՝ չցանկանալով շարքային աշխատակցի տեղեկություն փոխանցել։

Սակայն նրանից գրավոր են պահանջել դիմումը, սակայն դիմումից հետո նրան ուրիշ անձ է ընդունում։ Այդ պատճառով վաղը դուրս է գալու փողոց։

Понравилась статья? Поделиться с друзьями: