Հայկական տարազն ու ժամանակակից նորաձևությունը. ինչ կլինի եթե այս երկուսը միախառնվեն. լուսանկարներ

Հայկական տարազը հիրավի շատ տպավորիչ է իր բազմազանության մեջ և  մոգական գեղեցկություն ունի: Իհարկե, մենք հայերս , անցնելով  տարազային ժամանակաշրջանը, այն տեսնում ենք թանգարաններում, արվեստի  տարբեր միջոցառումների ժամանակ:

Հայ ազգային մշակույթով  հետաքրքրված  մարդկանց  համար  Հայկական տարազը միշտ  էլ վեհ գեղեցկություն ունի:

Եվ ահա կան հագուստի և  աքսեսուարների  դիզայներներ,  ովքեր մտածում են  տարազը վերակենդանացնելու և  այն նորաձևության աշխարհ մտցնելու մասին,  և ինչու ոչ  նրանց մոտ  ստացվւմ  է և ստացվում է շատ  գեղեցիկ: Խառնաշփոթ այս աշխարհում, երբ ամեն ազգային բան մղվում է հետին պլան, նորից անհրաժեշտություն է առաջանում վերակենդանացնել ազագյինը, շունչ ու հոգի հաղորդել նրան:

Մի պահ պատկերացրեք, որ փողոցում և  տոն օրերին կրում եք հայկական ազգային տարազի մոտիվներով զգեստներ: Հիանալի է չէ:

Այժմ  ծանոթանաք դիզայների աշխատանքներին:

Ստորև բերված զգեսների մեջ  սպիտակ զգեստը  19-րդ դարի վերջի  և 20-րդ դարի  սկզբի հայկական հարսանեկան զգեստի մոտիվներով է  արված՝ լայն թրքերով և  եզրերը զարդարված:Գոգնոցը, որ նաև գոտի է ոսկեգույն նախշերով է պատված՝ խաղկային և կենաց ծառի  նախշազարդերով

Տվյալ ֆոտոշարքում որպես մոդել հանդես է գալիս Դիանա Գրիգորյանը, իսկ տարազները տրամադրված են  Տերյան  մշակութային կենտրոնի կողմից:

Понравилась статья? Поделиться с друзьями: