«Հայելային» շոկոլադե ջնարակ թխվածքի համար

Այսպիսի ջնարակ միանշանակ չեք փորձել։ Դրա օգնությամբ թխվածքը զարմանալի տեսք է ունենում։

Բաղադրիչներ՝

170գ․ շաքարավազ,

160գ․ մեղր,

170գ․ կաթնային շոկոլադ,

100 մ/լ ջուր,

1․5 ճ/գ դոնդող,

200գ․ խտացրած կաթ։

Տարայում շուրջ 40 մ/լ ջուր լցնել և դրանում լուծել դոնդողը։ Դրա համար շուրջ 20 րոպե անհրաժեշտ կլինի։

Մնացած ջուրը լցնել մեկ այլ տարայում, ավելացնել շաքարավազը և մեղրը։ Լավ խառնել։

Տարան դնել գազօջախին։ Եռալուց հետո խառնուրդն առավելագույնը կրակին թողնել 2 րոպե։ Դրանից հետո խառնուրդին ավելացնել լուծված դոնդողն ու խտացրած կաթը։

Մանրացված շոկոլադը ևս ավելացնել պատրաստի խառնուրդին։ Խառնել այնքան, մինչև շոկոլադն ամբողջությամբ լուծվի։

Ջնարակը քամել մաղով։ Դրա շնորհիվ ստացված զանգվածից կանհետանան պղպջակները։

Թխվածքին ջնարակը քսել օղակաձև՝ նախ մեջտեղին, ապա ծայրերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: