«Հայաստանում մի նոր աղ անդ է ձևավորվում»․ Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Հայաստանում մի նոր աղ անդ է ձևավորվում՝ տեխնոկրատ կառավարություն փափագողների աղա նդը։ Ի՞նչ է սա նշանակում, իմ համոզմամբ այս մոտեցման առանցքում քաղաքականության, քաղաքական գաղափարախոսությունների, քաղաքական աշխահընկալման ամբողջական հերքումն է, ինչպես նաև պետության և կորպորացիայի շփոթը։

Չի լինում այսպես, քաղաքական իզմեր ու սկզբունքեր չունեցող կառավարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեխանիկական հարկահավաքությամբ և հաշվապահությամբ զբաղվող կազմակերպություն, որը հակված է չա րիք դառնալ պետության ու ժողովրդի գլխին։ Դրա վերջնաարդյունքը Պլատոնի իմաստասերների դի կտատուրան է։

Պետությունը կորպորացիա չէ, այն չի կարող աշխատել միայն նեղ մասնագիտական մեթոդաբանությամբ։ Պետությունը բազմաշերտ և տարրասեռ ամբողջության հանրային պայմանագիր է, որը հնարավոր չէ աշխատեցնել միայն մաթեմատիկական օրինաչափություններով։

Ի դեպ ես չեմ ասում, թե նեղ մասնագետներ չպետք է լինեն կառավարության կազմում, ո՛չ, իհարկե դա բնական անհրաժեշտություն է, բայց կառավարությունը չի կարող լինել ապաքաղաքական։ Ականջահաճո տեխնոկրատիզմը 21-րդ դարի նորաձև աղա նդներից մեկն է, որը հետևանքն է տեխնոլոգիական առաջընթացի և հասարակագիտության ճգնաժամի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: