«Հայաստանի շահը պահանջում է այնպիսի հարաբերություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպեսզի․․․»․ Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Երբ ես խոսում եմ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաշտության ու խաղաղ համակեցության մասին, ազգայնական շի զոֆ րենիայի տակ գտնվող խոտակերներն էլի սկսում են հին երգը երգել «Բա որ մեզ մոր թե՞ն» վերնագրով, և «թուրքը մնում ա թուրք» կրկներգով: Երբ բա նական մարդուն ասում ես. «Եղբայր, թուրքերը շատ նորմալ հարաբերություն ունեն օրինակ հույների հետ, որոնց պատմական հայրենիքը գրավել են ոչ պակաս, քան մերը, և որոնց ցե ղաս պանել են ոչ պակաս, քան մեզ: Նույնը վերաբերում է բուլղարացիներին, վրացիներին և այլ ազգերի: Հայերը տասնյակ տարիներով գնացել են Թուրքիա, առևտուր են արել, հանգստացել են — ինչպե՞ս է դա հնարավոր եղել»: Բա նական մարդու համար սրանք ու ժեղ փաստարկներ են, բա նական մարդը սկսում է մտածել սրանց շուրջ: Խոտակերն էլի իր հին երգն է բառաչում. «Բա որ մեզ մոր թե՞ն»:

Երբ բա նական մարդուն ասում ես. «Եղբայր, թուրքերի հետ հաշտությունը մեր շահն է, քանի որ մեր սահմանների 90 տոկոսից այն կողմ թուրքեր են ապրում՝ ո՞րն է շահավետ՝ շրջապատված լինել բարեկամներո՞վ, թե՞ թշ նամիներով»: Բա նական մարդն անմիջապես հասկանում է, խոտակերը բառաչում է. «Բա որ մեզ մոր թե՞ն»: Բա նական մարդուն ասում ես. «Բարեկամանալ թուրքերի հետ, չի նշանակում հրաժարվել բա նակ ունենալուց կամ ուրանալ սեփական ազգը: Ճիշտ հակառակը, ինչքան մենք բարեկամանանք թուրքերի հետ, այնքան տնտեսությունը կզարգանա, քանի որ աշխարհի բոլոր ազգերն իրենց առևտուրն անմիջական հարևանների հետ են անում: Ինչքան տնտեսությունը զարգանա, այնքան բա նակի բյուջեն կմեծանա: Այսինքն ինչքան թուրքերի հետ հաշտ լինենք, այնքան մեր բա նակն ավելի հզոր կլինի»: Բա նական մարդը հասկանում է, խոտակերը շարունակում է բառաչել. «Բա որ մեզ մոր թե՞ն»:

Բա նական մարդուն բացատրում ես. «Պատե րազմը չարիք է: Հայաստանի շահը պահանջում է այնպիսի հարաբերություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպեսզի տնտեսապես կապված լինելով մեզ հետ, այդ երկրներին ձեռնտու չլինի պատե րազմել մեր դեմ: Եթե մենք թուրքերի համար տրանզիտ երկիր լինենք, մեր տարածքով կանցնի երկաթուղի, նավթամուղ, ավտոճանապարհ (ինչպես հիմա Վրաստանի դեպքում է), ապա թուրքերին տնտեսապես ձեռնտու չի լինի պատե րազմելը և իր ճանապարհն ու նավթը վտ անգի տակ դնելը: Դրան գումարում ես հզոր բա նակ, հզոր կրթություն, որը հնարավոր կլինի, քանի որ տնտեսապես ու ժեղ կլինենք․ և կստանաս անվտ անգ ու բարգավաճ Հայաստան, հոծ բնակչությամբ և մեծ ապագայով»: Բա նական մարդը հասկանում է՝ խոտակերը էլի որոճում է իր խոտը ու բառաչում է. «Բա որ մեզ մոր թե՞ն»:

Ահա այս խոտակերներն են մեր երկրի չարիքը: Խոտակերներին կրթելը անիմաստ է, իրենց պիտի տանել հոգե բուժարան ու բուժել: Ուրիշ տարբերակ չկա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: