Համեղ ու շքեղ շոկոլադե տորթ՝ առանց ջեռոցի ու թխվածքաբլիթների

Համեղ ու շքեղագույն այս շոկոլադե տորթի ստացման համար մեզ ջեռոց կամ պատրաստի թխվածքաբլիթներ պետք չեն:

Շերտերը ստանալու ենք գազօջախի թավայում խմորը եփելով, իսկ խմորային զանգվածի համար անհրաժեշտ մթերային շարքը հետևյալն է.

Մինչ խմորային շերտերին անցելը կարելի է ստանալ պլոմբիր տեսակի կրեմի եփվող հիմքը, որի բաղադրիչները ներկայացված են ստորև:

Սա թողնում ենք սառչի՝ երեսը ցելաֆոն անցկացնելով, իսկ շերտերը ստանում ենք հետևյալ կերպ:

Խմորային մասսայի ստացման մեկնարկը տալիս ենք չոր բաղադրիչների միախառնումով: Հետո հեղուկ բաղադրիչներն աստիճանաբար ավելացնելով՝ ի վերջո ստանում ենք ջրալի խմորային մածուկ:

Այս մածուկը որոշակի չափաբաժիններով տեղավորում ենք հնարավորինս հարմարավետ, խորունկ, հերմետիկորեն փակվող թավայում, եփում բերանը փակ՝ եփվածությունը ստուգելով փայտիկի օգնությամբ:

Նշված քանակության դեպքում ստանում ենք երեք շերտ, որոնք էլ ցանցաձև մակերեսի վրա թողնում ենք սառելու:

Վերջնական տեսքի ենք բերում կրեմային մասսան՝ սառած հիմքը միավորելով հարած ու փափկեցրած կարագային մասսայի հետ:

Սա սառնարանում միառժամանակ թողնելուց հետո օգտագործում ենք շերտերի միավորման համար:

Վերջում ընդհանուր մակերեսը գլազուրապատում ենք:

Понравилась статья? Поделиться с друзьями: