Հաղթենք, որ չգաղթենք. ինչպե՞ս է անցել Մհեր Արմենիայի կուսակցական համագումարը և ովքե՞ր են մասնակցել դրան

Մհեր Արմենիան, ինչպես գիտեք, հիմնել է նոր կուսակցություն, որն անվանել է «Ազգի ձայն»։ Մհերն այս ընթացքում մի քանի անգամ առիթ ունեցել է ներկայացնելու իրենց նպատակներն ու առաջիկա անելիքների քարտեզը։

Նրանց հիմնական նպատակը կառավարության կազմում ընդգրկվելը և խորհրդարանում հայտնվելն է։ Երգիչը, որ հիմա նաև որպես քաղաքական գործիչ է հանդես գալիս, իր քաղաքական մուտքը մեկնաբանում է երկրի վիճակի վատ լինելով։

Մհերի հիմնած կուսակցության հիմնական գաղափարախոսությունը հիմնված է ռուսական պետության հետ հարաբերությունների ամրապնդման և համամիութենական երկիր ստեղծելու թեզի վրա։

Նախօրեին տեղի է ունեցել նորակազմ կուսակցության համագումարը։ Իսկզբանե նախատեսված է եղել երեքհարյուրհոգանոց համագումար։ Տեղերը նախապատրաստվել են, համագումարի նախորդ օրը Մհերը հանդես է եկել հանրային հրավերով՝ տեղեկացնելով առաջիկա համագումարի մասին։

Համագումարի ժամանակ, սակայն, պարզ է դարձել, որ Մհերի բազմահազարանոց համագումար կազմակերպելու ծրագրերը ի դերև են եղել, քանի որ մեծ դահլիճում ներկա են եղել որչ ավել, քան տասնհինգ անձ։

Понравилась статья? Поделиться с друзьями: