«Հազար տարվա ընկերներ գիտեմ, որոնք իրար չեն բարևում այլևս»․ Գոհար Հայրապետյան

Լրագրող Գոհար Հայրապետյանը հուզառատ գրառում է կատարել․ «Ընտանիք գիտեմ, կինն ու ամուսինը բաժանվեցին այս սար սափելի օրերին քաղաքական հայացքների պատճառով։ Հազար տարվա ընկերներ գիտեմ, որոնք իրար չեն բարևում այլևս քաղաքական հայացքների պատճառով: Դե էլ իրար բլոքելու կամ անֆռենդ անելու մասին լռում եմ:

Ես ունեմ 5000 ընկեր, որոնք ունեն ամենատարբեր քաղաքական հայացքներ, երբեք ոչ մեկին չեմ ջնջել, չեմ վի րավորել: Որովհետև այս անարև, անօդ, աներազանք օրերին յուրաքանչյուրն իր ձևով է փորձում այս անասելի ցա վը և ող բերգությունը հաղթահարել։

Մեկը գնում է հրապարակ և հրաժարական պահանջում, մյուսը ստատուս է գրում, որ սիրտը հովանա: Երրորդը լռում է, որ ավելորդ աղմուկ չավելացնի այս քաոսին և փորձի հասկանալ անելիքը, էն մյուսը ճամպրուկներն է հավաքում: Էն մեկը ցա վից կուչ է եկել, չի ուզում ոչինչ անել, մյուսը շարունակում է լուռ աշխատել: Ամեն մեկն ունի իր սեփական ցա վը, վիշտը, կորուստը, հիասթափությունը, էս ամենից խելա գարվելու պատճառները: Ինչպես նաև ամեն մեկն ունի իր սեփական պատկերացումներն այս աղ ետից դուրս գալու:

Ես իրական մարդկանց, ոչ ֆեյքերի երբեք չեմ ջնջել ու չեմ ջնջելու, որովհետև բոլորս հայ ենք ու բոլորս ապրում ենք էս մի փոքրիկ ար նաքամ եղած երկրում, որը կարող ենք միայն, եթե ոչ համերաշխությամբ, գոնե իրար հասկանալով փրկել այս օրհասական պահին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: