Կորոնավիրուսից մահացել է ևս մեկ հղի․ մանրամասներ երեխայի վերաբերյալ

Կորոնավիրուսը, ինչպես երևում է, դեռ չի պատրաստվում բաց թողնել մարդկությանը։ Գրեթե երկու տարի է Երկիրը պայքարում է այս հիվանդության դեմ  և որպես ելք ու այս չարիքին լուծում՝ առաջ է բերել պատվաստումը։

Աշխարհում առաջատար մասնագետները հորդորում, անգամ խնդրում են մարդկանց գնալ պատվաստման և կյանքեր փրկել, քանի որ այս պահին համաճարակային պատերազմում միակ զենքը, որը մարդը կարոող է արդյունավետ օգտագործել՝ պատվաստումն է։Վարակը անխնա կյանքեր է խլել ու դեռ շարունակում է խլել։

Առավել ցավալի է, երբ այս չարիքից մահանում են հղի կանայք, ովքեր չեն էլ հասցնում գրկել ու տեսնել լույս աշխարհ եկած սեփական երեխային։ ՀՀ ԱՆ ցավով տեղեկացնում է, որ այսօր գրանցվել է ևս մեկ հղիի մահ։ Կինը եղել է հղիության 37-38 շաբաթներում։

Նա ընդամենը 28 տարեկան էր։ Նրա մոտ հայտնաբերվել էր թագավարակ։ Կեսարյան հատումով ծնվել է երեխան։ Մորը փրկել չի հաջողվել, իսկ երեխայի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։

Понравилась статья? Поделиться с друзьями: