Կորոնավիրուսից մահացած սիրված երգչի և նրա հիվանդության մասին պատմում են եղբայրն ու ընկերները

Սարգիս և Գագիկ Շաբոյանները հայտնի են որպես հրաշալի ստեղծագործող անհատներ և բարդ, հեղինակային երգիչներ: Ոչ մի բարդ համերգ չէր անցնում առանց Շաբոյան եղբայրների: Անցյալ ամիս մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացանք, որ եղբայրներից Սարգիսը մահացել է:

Եղբայրը՝ Գագիկը պատմում է, որ նրանք միասին են վարակվել կորոնավիրուսով: Երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց: Թեստավորել են, որի արդյունքում երկուսի մոտ էլ հաստատվել է վիրուսի առկայությունը:

Սարգիսին պահել են, Գագիկին տուն ճանապարհել: Սարգիսի մոտ հիվանդությունը կայծակնային արագությամբ է զարգացել, զուգահեռ նա նաև ինֆարկտային վիճակ է եղել: Ստենդ են դրել, հետո արհեստական շնչառության սարքին են միացրել, սակայն Սարգիսը չի կարողացել փրկվել:

Եղբայրը ցավով է նշում, որ Սարգիսն ուներ բավականին շատ հեռահար ծրագրեր, որոնք, ցավոք, կիսատ մնացին:

Բացի երաժշտական կարիերան, Սարգիսը նաև տասնհինգ տարի ծառայել էր բանակում՝ ստանալով կապիտանի կոչում: Ընկերները հիշում են նրա սկզբունքային, բռնկուն ու անկեղծ, ազնիվ բնավորությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: