Կոմիտասի անմահ «Գարուն ա»-ն՝ Գարիկի և Սոնայի ընթերցմամբ․ բաց չթողնեք

Գարիկ Պապոյանն ու սոնա Ռուբենյանը հանդիսատեսի դատին նոր ստեղծագործություն են հանձնել՝ «Գարուն ա»։ Սա Կոմիտաս Վարդապետի անմահ ստեղծագործության ժամանակակից ընթերցումն է։ Գործիքավորումը և կիթառը՝ Գարիկ Պապոյանի, վոկալը՝ Սոնա Ռուբենյանի, երաժիշներ՝ Դավիթ Պարոնիկյան, Դավիթ Գևորգյան։

Ստեղծագործությունն իրապես ստացված է, քանզի հանդիսատեսը շատ դրական է արձագանքել։ Շատերը շնորհակալություն են հայտնել Սոնային և Գարիկին՝ հին երգերին նոր շունչ տալու համար։ Նման կերպով այդ երգերն էլ ավելի լսելի ու ճանաչելի են դառնում, քանզի երիտասարների համար ընդունելի ժամանակակից գործիքավորումը նոր շունչ է տալիս երգին։

Հիասքանչ ձայնային տվյալների մասին խոսք չկա․ Սոնան փայլում է, ինչպես միշտ։ Երգին համահունչ ընտրվել է տեսահոլովակի դիզայնը՝ անտառային արահետ՝ անվերջ տարածվող, որը երգի հնչյունների հետ լողում է դեպի ապագ՝ երբեմն արագ, երբեմն ավելի դանդաղեցնելով ընթացքը։

Վայելեք այս հրաշք կատարումը, որն անպայման կհավանեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: