«Կյանքի երազանք»՝ անմահական համով թխվածք, որը պատրաստվում է 10 րոպեում

Կարևոր է, որ թխվածքը լինի ոչ միայն համեղ, այլև արագ պատրաստվող։ Այս թխվածքով բոլորը կհիանան, անգամ Ձեզ հատուկ հյուր կգան՝ այն փորձելու համար։

Թխվածքի խմորը պատրաստելու համար հարկավոր է

մեկ տուփ խտացրած կաթ,

100գ․ սերուցքային կարագ,

1 բաժակ ալյուր,

2 հավկիթ,

կես թ/գ սոդա և կակաո։

Կրեմի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

150գ․ շաքարավազ,

300գ․ թթվասեր։

Կարագը հալեցնել, միացնել խտացրած կաթի, մեկ բաժակ ալյուրի, հավկիթի հետ։ Հավելել կիտրոնի հյութով սոդան։

Խմորը 3 մասի բաժանել, հավելել կակաոն։ Թխել առանձին-առանձին։

Թթվասերը հարել հարիչով, հավելել շաքարավազ (շուրջ 5 րոպե), քսել տաք շերտերին։

Կրեմը քիչ-քիչ հավելել, որպեսզի ներծծվի՝ ծորելու փոխարեն։

Վերին շերտը զարդարել հատապտուղներով և շոկոլադով։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: