«Կլոն» սերիալի աստղն սպասում է իր առաջնեկին

«Կլոն» սերիալի աստղ Սթեֆանի Բրիտուն և իր ամուսինը՝ Իգոր Ռաչկովսկին, սպասում են իրենց առաջնեկին։ Դերասանուհին պատմել է հղիության մասին դեռևս մայիսին, իսկ օրերս հայտնի է դարձել՝ զույգը որդի կունենա։ Հիմա աստղն արդեն հղիության երկրորդ եռամսյակում է։

Հեռավոր 2001-ին, երբ նկարահանվում էր սերիալը, Սթեֆանին 14 տարեկան էր։ Նա հիանալի կերպով խաղացել է Սամիրայի դերը՝ խախտելով Լաթիֆայի և Մոհամեդի խիստ կանոնները։

Հիմա Սթեֆանին համարյա չի նկարահանվում ֆիլմերում, բայց անձնական կյանքում երջանիկ էմոցիաներ է ապրում։ Մի քանի տարի է, ինչ Սթեֆանին հարաբերությունների մեջ է իրավաբան Իգոր Ռաչկովսկիի հետ, վերջերս էլ հայտնի է դարձել՝ զույգն առաջնեկին է սպասում։ Բրիտան սկզբից թաքցնում էր ապագա բալիկի սեռը, բայց հիմա պարզ է դարձել, որ նա որդի է ունենալու։

«Սա պարզապես երազ է՝ անկրկնելի էմոցիաներով լի։ Ոչինչ չի կարող ավելի լավ լինել»,- նշել է Սթեֆանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: