Կա հաստատված 28 դեպք, մահացել է 2 հիվանդ․ թարմացում

Առողջապահության նախարարությունն այսօրվա դեպքերի վերաբերյալ թարմացում է ներկայացրել։ Կա 28 դեպք, ընդհանուր թիվը՝ 1067։ Մահացել է երկու հիվանդ՝ 65 և 82տարեկան։ նրանք ունեցել են նաև երկու կողմանի թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շաքարախտ, սրտային իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ Կա նաև ուրախ լուր․ առողջացել է 54քաղաքացի՝ ընդհանուր թիվը հասցնելով 265-ի։


Անչափ կարևոր է այս իրավիճակում պահպանել զգոնությունը և չխախտել պարետատան որոշումները՝ ինքնամեկուսանալ՝ պահպանելով հիգիենայի կանոնները։

Այս իրավիճակում, անհրաժեշտ է չմոռանալ, ռիսկային խմբում հենց տարեցներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցողներն են, որոնք ունեն բոլորիս պաշտպանության ու աջակցության կարիքը։

Իրենց համար անչափ վտանգավոր է կորոնավիրուսյան ախտը, ինչը կարող է մահաբեր լինել։ Այդ պատճառով անհրաժեշտ է հեռու պահել ռիսկային խումբը՝ կորոնավիրուսյան ախտից․ դա կարելի է անել հատկապես ինքնամեկուսանալով՝ դադարեցնելով շփումը ռիսկային խմբի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: