Կարո՞ղ եք կռահել ում մանկության լուսանկարն է

Մանկությունը կախարդական մոլորակ, որտեղ անհնարինը կարող է դառնալ հնարավոր և հնարավորն՝ անհնարին։ Երջանիկ տարիներն արագորեն սահում են՝ իրենց հետքը հավերժ թողնելով մեր սրտում և հոգում։

Անհոգ, երջանիկ, անկեղծ ուրախության տարիներ, որ անվերադարձ գնացին։Յուրաքանչյուր մարդ ժպիտով է հիշում մանկության ամեն մի դրվագ։ Մենք բոլորս գալիս ենք մանկությունից և այնտեղ բոլորս երջանիկ էինք։

Հոգեբաններն ասում են, որ կյանքի յուրաքանչյուր անհաջողություն ուղիղ կապված է մանկության հետ։ Լուսանկարում աշխարհահռչակ դերասանուհի Մերլին Մոնրոն է, ով հայտնի է իր գեղեցկությամբ, նրբագեղությամբ և առեղծվածային մահով։

Մոնրոյի հետաքրքրական մտքերի շարքից առանձնացրել ենք այս մեկը․ «Ես ոչ ոքի չեմ խաբել, սակայն թույլ եմ տվել, որ մարդիկ խաբվեն: Մարդիկ չեն ցանկացել իմանալ, թե ես ով եմ։ Նրանք ինձ հնարել են: Կարող եմ վիճել նրանց հետ, որ նրանք ինձ սիրել են այնպիսին, ինչպիսին երբեք չեմ եղել…

Եվ երբ նրանք դա հասկանում էին , մեղադրում էին ինձ խաբկանքում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: