«Կարդացի Արայիկ Հարությունյանի ելույթը․․․»․ Անժելա Էլիբեգովա

Աբդրեջանագետ Անժելա Էլիբեգովան կարևոր անդրադարձ է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին։ «Կարդացի Արայիկ Հարությունյանի ելույթը։ Եթե կարճ, ապա կոչ է անում պայ քարել Արցախի միջազգային ճանաչման համար (հիշեցնեմ, որ ՀՀ-ն այդպես էլ չճանաչեց, ո՛չ պատե րազմի ժամանակ, ո՛չ հետո)։

Նշեց՝ ինչ սոցիալ-տնտեսական խնդիրներ պիտի լուծվեն հետպատե րազմյա շրջանում, բայց չասեց ինչպես և ինչ միջոցներով է դա արվելու։ Հաստատեց նախօրեին մի քանի տասնյակ հայերի գե րևարելու փաստը։

Ընդունեց իր մեղավորությունը, բայց շեշտեց, որ ԳԳՀ-ն Նիկոլն ա ու իրա որոշումների վրա ազդելու ու իրավիճակը փոխելու լծակներ Արայիկը չուներ (էստեղ ես ուզում եմ ապացույցներ, իսկ ինքը դրանք վստահաբար ունի)։

Հրաժարվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից, խոստացավ լքել երկրի նախագահի պաշտոնը, երբ դա տեխնիկապես հնարավոր լինի և շեշտեց, որ այսուհետ բոլոր որոշումները համաձայնեցվում են Անվ տանգության խորհրդի հետ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: