«Կանգնեցրեք պատե րազմը կամ հաղթեք»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը կարևոր թեմայի է անդրադարձել․ «Իմ խնդրանքը… Հին կլնի թե նոր, կանգնեցրեք պատե րազմը կամ հաղթեք, ով ձեռը ճար ունի, բայց չի անում, պռինցիպա ընկնում, քաղաքականա նայում, նա դավա ճան է, մարդ եղեք, սեր գտեք Ձեր սրտերի մեջ, Աստված տեսնում է ամեն բան, ով խելացի է, ով կարող է, թող նա անի, մեծամտանալու ժամանակ չկա, գրողի ծոցը ուղարկեք Ձեր ներսի էգոիզմը, երեխա ունեք, նայեք Ձեր երեխաների աչքերին և գիտակցեք, թե ինչ կզգաք։

Ազգ, սթափվի, իշխանություն, թե ընդիմություն սիրեք իրար, հներ և նորեր չկան, կա հայ մարդ, այսօր մի ողջ ազգի պատմության անվտանգության հարց է դրված, դարերով եկած պատմության։ Նախանձը և չարը հանեք Ձեր ներսից և կհաղթենք, երդվում եմ որ կհաղթենք, Աստված ուզում է որ սիրենք իրար, պատե րազմի դաշտում եղել են բոլոր կուսակցություններից, կուսակցությունների բարեկամներ և հարազատներ, հասկացեք, որ բոլորս ենք կորցնում, բոլորս ենք ց ավ ապրում և բոլորս ենք տուժում։

Մի՞թե անձնական ամբիցիաները վեր եք համարելու Հայրենիքից։ Աստված դա չի ների մեզ, Աստծուն խնդրում աղաչում ենք, բայց Աստված էլ իր պահանջներն ունի մեզ, Աստված ուզում է, որ մենք սիրենք իրար, սիրենք անկեղծ և ազնիվ սիրով, եղբայրական սիրով։ Խնդրում եմ դադարեցրեք այս օրերին համացանցում իրար միս ուտելը, պահանջեք միջազգային կառույցներից, բողոքեք միջազգային հանրությանը, բայց միասնական եղեք և մի պահ մոռացեք անցյալը, բոլորդ կենտրոնացեք պատե րազմում հաղթելու և խաղաղություն հաստատելու հարցի վրա։ Սա իմ խնդրանքն է բոլորիդ, իմ խնդրանքն է ներկա պաշտոնյաներին, նախկին պաշտոնյաներին, բոլոր հայ մարդկանց։

Ես էլ եմ զայրանում, այսպես անկողնում վի րավոր պառկած խելա գարվում, չգիտեմ ինչ անեմ, ոնց օգնեմ, հասկանում եմ մի բան, որ չպիտի թողնեմ չարը մտնի իմ մեջ, իմ մեջ պիտի մնա սերը, բարին և Աստվածայինը, որոշողը Աստված է և Աստված սեր է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: