Ծնվել է նախարար Վահան Քերոբյանի երեխան․ ահա թե ինչ է գրել նա այդ առիթով և ի՞նչ լուսանկար է հրապարակել

Նախարար Վահան Քերոբյանը հայտնի է որպես հաջողակ բիզնեսմեն, ով կարողացել է բացառիկ հաջողությունների հասնել իր ոլորտում։ Նա նաև շատ հայրենասեր ու ընկերասեր անձնավորություն է, նվիրված կերպով մասնակցել է արցախյան վերջին պատերազմին։

Վահան Քերոբյանը նաև գեղեցիկ ընտանիք ունի։ Նա ամուսնացած է Մարիամ Հարությունյանի հետ։ Նրանք միասին չորս բալիկներ ունեն, որոնցից ավագն արդեն գրեթե քսան տարեկան է։ Այսօր ընտանիքում տոն է։ Լույս աշխարհ է եկել ընտանիքի հինգերորդ բալիկը՝ տղա։

Որդու ծննդյան առիթով Վահան Քերոբյանը հրապարակել է իր և նորածին բալիկի լուսանկարն անմիջապես ծննդատնից և գրել հետևյալը․ «Հինգերորդս մանչ է։ Շատ աշխատել, շատ սովորել, շատ երեխա ունենալ` հայրենասիրության մասին իմ կարծիքը։ 4կգ, 54սմ»։

Սա է ներկայիս դժվարությունները հաղթահարելու, առաջիկա մարտահրավերներին դիմակայելու նախարարի բանաձևը, որը կարող է ոգևորիչ ու խթանիչ ուժ դառնալ բոլորի համար։

Նախարարի հրապարակման ներքո տեղ են գտել բազմաթիվ շնորհավորական մեկնաբանություններ, որոնց միանում ենք նաև մենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: