Ծնվել է հայտնի երգչուհու երեխան

Հանրահայտ երգչուհի Սիարան մայր է դարձել։ Երեսունչորսամյա գեղեցկուհին կիսվել է լուրով՝ իր ինստագրամյան էջում լուսանկարներ զետեղելով։ Երգչուհին և նրա ամուսինը՝ Ռասել Ուիլսոնը, տղա են ունեցել՝ իրենց հրաշք երրորդ բալիկին։

«Ծնունդդ շնորհավոր, Ուին։ Մայրիկն ու հայրիկը քեզ շատ են սիրում։ Ուին Հարիսոն Ուիլսոն 23․07․2020»,- գրել է նա։

Նշենք՝ երրորդ անգամ հղիանալու մասին Սիարան հունվարի վերջին է հայտնել՝ զետեղելով կլորիկացած փորիկով լուսանկարները։ Երգչուհին երկար ժամանակ թաքցրել է հղիանալու մասին լուրը, բայց, ի վերջո, որոշել է պատմել իր երջանիկ կարգավիճակի մասին։

2019-ի նոյեմբերին Սիարան հարցազրույցի ընթացքում ակնարկել է հղիության մասին՝ նշելով՝ Ռասելը մեծ ընտանիք է ուզում՝ երազելով ութ բալիկների հայր լինել։

Նորածին բալիկը երգչուհու և նրա ամուսնու՝ Ռասելի երրորդ բալիկն է։ Նրանք ունեն երկամյա դուստրը՝ Սիեննան և հնգամյա որդին՝ Ֆյուչերը՝ ռեփեր Ֆյուչերի հետ նախկին հարաբերություններից։

Понравилась статья? Поделиться с друзьями: