Ծնվել է հայտնի դերասանի վեցերորդ երեխան

Հոլիվուդյան հանրահայտ դերասան վաթսուներկուամյա Ալեք Բոլդուինը և նրա կինը՝ երեսունվեցամյա Հիլարիան, հինգերորդ անգամ ծնողներ դարձան։ Ուրախալի լուրը հայտնել է հենց Հիլարիան՝ գրելով․ «Նա հիանալի է, և մենք աներևակայելի երջանիկ ենք»։

Հղիության մասին Հիլարիան հայտարարել է ապրիլին՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է նա լսում չծնված բալիկի սրտի բաբախները։

Ուրախալի լուրով Հիլարիան որոշել է միանգամից չկիսվել, քանզի անցած տարի նա երկու անգամ վիժել է։ Ուստի որոշել է ուրախալի լուրը հայտնել, երբ վիժման վտանգ չի լինի։ Նա երեխաներին էլ միանգամից չի պատմել հղիության մասին․ սպասել է չորս ամիս։

Ալեքն ու Հիլարիան ամուսնացել են 2012-ին։ Նրանք ունեն ևս չորս բալիկ՝ վեցամյա դուստր Կարմենը և որդիներ չորսամյա Ռաֆաելը, երեքամյա Լեոնարդոն և երկուամյա Ռոմեոն։

Ալեքը նաև քսանչորսամյա դուստր՝ Այրլենդին ունի՝ Քիմ Բեյսինգերի հետ ամուսնությունից։

Понравилась статья? Поделиться с друзьями: