Ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը․ նորաթուխ մայրիկի հուզիչ գրառումը

Գեղեցկուհի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այսօր մայր է դարձել։ Ծնվել է նրա առաջնեկը՝ որդին։ Ավետիսյանը հենց ծննդատնից լուսանկար է հրապարակել՝ հուզիչ գրառում կատարելով։

«Բարի գալուստ այս հրաշալի աշխարհ, իմ փոքրիկ թմբլիկ։ Չորս կիլոգրամ երջանկություն և անհավանական սեր՝ առաջին վայրկյանից։ Սա, իրապես, ծննդյանս օրվա կյանքիս լավագույն նվերն է (այն վաղն է լինելու, բայց ինձ մեկ է)։ Բոլորին մաղթում եմ զգալ այս երջանկությունը»։

Գոհարը տարիներ շարունակ երազում էր մայրանալու մասին։ Երբ իմացավ, որ հղի է՝ մի քանի շաբաթ չէր հավատում։

«Երկու — երեք շաբաթ պահանջվեց՝ գիտակցելու համար, թե ինչ է տեղի ունեցել ու որ սկսվել է այն ժամանակաշրջանը, որը ես երկար սպասել եմ»,- գրել էր նա։

Այսօր քսանվեցամյա գեղեցկուհին վերջապես տեսավ իր երկար սպասված բալիկին։ Լուսանկարը փոխանցում է երջանկութունը, որ կա դիմահարդարման աստվածուհու սրտում։

Понравилась статья? Поделиться с друзьями: