Ծնվել է Ադամ Սահակյանի եղբորորդին

Հրաշալի ավետիս․ ծնվել է Ապրիլյանի հերոս Ադամ Սահակյանի եղբոր որդին։ Հրաշք բալիկին Ադամ են անվանակոչել՝ հորեղբոր պատվին։ Ուրախալի լուրը հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նախաբանով է պատմությունն սկսել․ մի քանի օր առաջ հանդիպել էր Ադամի հայրիկին և հարցրել Ադամի եղբոր՝ Մուշեղի և Անիի նորաստեղծ ընտանիքում արդյոք նորություն կա։ Ադամի և Մուշեղի հայրիկը պատասխանել է՝ շուտով կլինի։ Եվ ահա օրեր առաջ՝ սեպտեմբերի քսանչորսին, ծնվել է հրաշք փոքրիկը։

Անկրկնելի երջանկություն և համերաշխություն մարմնավորող զույգը հանդիպել է լուսահոգի Ադամի շնորհիվ։ Անին ցանկացել է իր արվեստով անմահացնել բոլորի հիշատակը՝ նկարելով հերոսներին։ Այդ ժամանակ էլ նա հանդիպել է Մուշեղին և նրանց հարաբերություններն սկիզբ են առել՝ հասնելով մինչ ամուսնություն։

Շնորհավորում ենք հրաշալի Սահակյանների ընտանիքին՝ համալրան առթիվ։ Թող փոքրիկ հրաշք բալիկը՝ Ադամը, երջանկության նոր շունչ պարգևի նրանց։

Понравилась статья? Поделиться с друзьями: