«Ծնունդդ շնորհավոր, հզոր․․․» Հայտնի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Մեր ժամանակների հզոր ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր նշում է ծննդյան երեսուն տարին։ Աշխարհի մասշտաբով եռակի, իսկ Եվրոպայում՝ հնգակի չեմպիոնը ծնունդով Գյումրիից է։ Նա սպորտային ոլորտում իր տվյալներով սկսել է փայլել դեռևս վաղ տարիքից։

Արթուրի հետ վաղ մանկությունից աշխատել է նրա հայրը՝ Գևորգը, ով վաստակավոր մարզիչ է։ Հայրը հիշում է, որ Արթուրը դեռ երեխա ժամանակներից չի սիրել պարտվել ու միշտ ջանացել է հաղթողի դերում հանդես գալ։

Արթուր Ալեքսանյանի մայրը՝ տիկին Շողիկը, Գյումրու քաղաքապետարանի աշխատակից է։ Նա խոստովանում է, որ իր տղայի մասնակցությամբ մարտերին չի կարողանում մասնակցել, ոչ էլ կարողանում է հետո դիտել այդ մարտերը, քանի որ չափազանց հուզվում է։

Ընտանեկան միջավայրի, ինչպես նաև ապագա տիկնոջ մասին Արթուրն ունի իր պատկերացումները, սակայն մի բանում նա վստահ է․ իր կինը սպորտային ոլորտի ներկայացուցիչ չի լինելու։

Մարզիկը մշտապես իր հետ խաչ է ունենում, որն իր հիմնական ուղեկիցն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: