Խտացրած կաթով պատրաստված նրբահամ թխվածք, որի համը կխենթացնի շատերին

Եթե խտացրած կաթով թխվածքի սիրահար եք, ապա այս բաղադրատոսմն այն ամենն է, ինչ հարկավոր է։ Այսպիսով, տեսնենք, թե ինչպես այդպիսի թխվածք պատրաստենք՝ ի ուրախություն մեզ և մեր մտերիմների։

Բաղադրիչներ՝

6 հավկիթ,

1 բաժակ շաքարավազ,

1 բաժակ ալյուր,

1 թ/գ փխրեցուցիչ,

400գ․ մաքրած արևածաղկի սերմեր,

150 մ/լ կաթ,

635գ․ սերուցքային կարագ,

400գ․ եռացրած խտացրած կաթ,

150գ, թխվածքաբլիթ,

75 գ․ կաթնային շոկոլադ,

75գ․ սև շոկոլադ,

150 մ/լ սերուցք (30 տոկոս յուղայինությամբ)։

Բիսկվիթը պատրաստելու համար առանձնացնել սպիտակուցները դեղնուցներից, հարիչով հարել այնքան՝ մինչև փրփուրի վերածվի։ Այդ ընթացքում գդալով հավելել շաքարավազը։ Երբ հարթ, փայլուն զանգված ստացվի, ավելացնել դեղնուցները և շարունակել հարել նվազագույն արագությամբ։

Ստացված խառնուրդին հավելել մաղած ալյուրը և փխրեցուցիչը, ապա հունցել խմորը։Թխելու համար նախատեսված տարային ստվարաթուղթ դնել և վրան լցնել խմորը։ Ջեռոցում խմորը եփել կես ժամ, 180 աստիճան ջերմության ներքո։

Միջուկը պատրաստելու համար 125գ․ հալեցված կարագը՝ 4 ճ/գ կաթի հետ միասին լցնել փոքրիկ կաթսայում, ավելացնել արևածաղկի սերմերը։ Խառնուրդը 10-15 րոպե եփել մարմանդ կրակի վրա։

Մեկ այլ տարայում ևս ստվարաթուղթ դնել և ստացված զանգվածը լցնել վրան։ Ջեռոցում այն եփել մինչև ոսկեգույն դառնալը՝ 5-7 րոպեն մեկ անգամ ստուգելով և խառնելով։

Պատրաստի միջուկը թողնել, որ սառչի։Կրեմը պատրաստելու համար հարել 500 գ․ փափեկցված կարագը՝ մինչև միատարր զանգված ստանալը։ Հետո դրան հավելել միջուկը, խտացրած կաթը և խառնել։

Բիսկվիթը երկու մասի բաժանել՝ հավասարապես կրեմ և միջուկ քսելով։ Հավաքել թխվածքը և տաքացնել մնացյալ Կաթը։Տաք կաթի մեջ մանրացված թխվածքաբլիթը և քսել կրեմի վերին շերտին։

Հետո տաքացնել սերուցքը՝ դրան շոկոլադ հավելելով և խառնել՝ մինչև միատարր զանգված ստացվի։ Տաք ջնարակը լցնել թխվածքին։

Թխվածքը պահել սառնարանում։ Մատուցելուց 30 րոպե առաջ այն անպայման հանել սառնարանից, որպեսզի կրեմը փափուկ և նուրբ դառնա։

Понравилась статья? Поделиться с друзьями: