Խորեն Լևոնյանի հուզիչ կատարումը եռաբլուրում․ տեսանյութ

Խ․ Լևոնյանը հուզիչ մի երգ է երգում։ Կատարումը նկարահանված է եռաբլուրում։ «Դեռ հույս ունեմ»։  Հեղինակները Իշխան Ղարիբյանն ու Տիգրան Աթայանն են։ Իշխանը երաժշտությունն է գրել, իսկ Տիգրանը տեքստը։ Խորենը հրաշալի է կատարել։ Երգը նկարագրում է ամեն վատը, որ եղել է, իսկ մարդը շարունակում է հուսալ։

Հուսալ, որ ամենը հիանալի է լինելու։ Առհասարակ Խորենի տեմբրը ու դերասանի տաղանդը խորքային են դարձնում նրա վոկալ հնարավորությունները ու առավել դրամատիկ են դառնում։

Աչքերը նրա հուզվում են, սակայն զսպելով հույզերը նա իր էմոցիաները մակսիմալ տեղ է կարողանում հասցնել։ Ափսոսանքի ու ցավի խորքերից գնում է երգը դեպ լուսավորություն։ Երևի կյանքն է հենց էդպիսին, երբ ամենաանհավանական վատ ընթացքի մեջ, դու կարողանում ես պեղել ամենակարևորը՝ հույսը։

Դժբախտություններն կոփում ու կոփում են մեր հոգիներն և կրկին մենք նայելով վերև, կանչում ենք աստծուն ու նրա լույսին։

Понравилась статья? Поделиться с друзьями: