«Լսողներն ու ընդունողները պատժվում են քո շնորհիվ»․ Մանուել Մանուկյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին։ «Ստախոսությունը, չարախոսությունը եռասայր է, որը գործում է երեք սպ անություն․ 1. Սպ անում է նրան՝ խոսքի մակարդակով, ով ստում և չարախոսում է։ 2. Սպ անում է նրան, ով ստախոսությունը, չարախոսությունը լսում և ընդունում է։ 3. Սպ անում է նրան, ում մասին ստում և չարախոսում են։ Ստախոսության, չարախոսության մեջ մեծագույն մեղք ունեն հենց լսողներն ու ընդունողները, որոնք պատժվում են քո շնորհիվ»։

Նա նաև նամակից դուրս մանրամասնել է որոշ ձևակերպումները․ «Ստախոսությունը վտանգ է մարդու անձի, ընտանիքի և ունեցվածքի համար։ Շատերիդ թվում է, թե ստախոսությունը փոքր մեղք է, բայց մեղքերի մեջ փոքր և մեծ չեն լինում, խորհուրդ կտամ Աստվածաշնչով ուսումնասիրեք ստախոսության մեղքի վտանգավորությունը։

Այդ ամենը հասկանալուց հետո կհասկանաք, թե մեր երկիրն ինչու է այս վիճակում։ Երբ երկրի ղեկավարը ստում է, դա նաև մեր անունից է անում, որի հետևանքները մենք էլ ենք զգում։

Ինչու են այսօր քանդվում մարդկանց ընտանիքները, ինչու է հասցվում վնաս անձերին, ինչու են մարդիկ կորցնում իրենց ունեցվածքը՝ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: