«Լուսին» երգը՝ Սոնա Ռուբենյանի կատարմամբ

Երգեր ու կատարումներ կան, որոնք լսելիս ակամայից ապրում ես դրանցով։

Վաղամեռիկ Էդգար Էլբակյանի հեղիանկած «Լուսին» երգը հենց այդպիսիններից է։ Խորիմաստ և խորաթափանց, գեղեցիկ ու դիպուկ ընտրված բառեր, որոնք լսելից կարծես լուսնի հետ ես խոսում։

Դեռ որքա՜ն այդպիսի երգեր կգրվեին, եթե դրա հեղինակը ժամանակից շուտ հրաժեշտ չտար կյանքին։ Բայց նա անմահ է իր գործով ու թողած ժառանգությամբ։ Ինչպես պոետն է ասել․ «Գո՛րծն է անմահ․․․»

Այս գեղեցիկ երգը հիասքանչ է հնչում հատկապես Սոնա Ռուբենյանի կատարմամբ։ Երգչուհին զգում է յուրաքանչյուր բառը՝ հատիկ առ հատիկ։

18-ամյա վաղամեռիկ երիտասարդի հեղինակած այս երգը կապրի երկար կամ ճիշտ կլինի ասել՝ չի էլ մահանա։ Չէ՞ որ այն խոսում է յուրաքանչյուրի հոգու հետ։

Երգը լսելիս թվում է, թե խոսում ես լուսնի հետ, իսկ նա մեղմիկ շոյում է վարսերդ։

Այժմ վայելենք Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի մշակմամբ գեղեցիկ կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: