Լուսինե Թովմասյանը լքում է «Բարի լույս»-ը

Մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն այլևս «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի հաղորդավարուհին չէ:, ինչի մասին նա տեղեկացրել է ինստագրամյան  էջի միջոցով:

««Բարի լույս»-ի եթերում ես այլևս չեմ լինելու: Եվ շատ շուտով ձեզ կպատմեմ իմ նոր աշխատանքի և նոր նախագծերի մասին»,-նշել է Լուսինեն:

«Բարի լույս» ծրագրի հաղորդավարական կազմը գեղեցկուհին համալրել է 2017 թվականից:

Հիշեցնենք, որ  Լուսինե Թովմասյանը 2003 թվականին  17 տարեկան հասակում մասնակցել է Լուսինեն մասնակցել է Միսս Հայաստան մրցույթին և հաղթել, նա նաև հանդիսանում է «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթող:

Լուսինե Թովմասյանը հեռուստադիտողներին է ներկայացել նաև իր դերասանական տաղանդով՝ նկարահանվելով «Մի վախեցիր», «Արտիստը» և «Նախաճաշ 2-ի համար»

Նշենք, որ Լուսինեն ամուսնացել է 2013 թվականին, և այժմ ունի երկու երեխա՝ 6-ամյա Արանան և 2-ամյա Ալեքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: