Լիլուի շնորհավորանքն ու թանկարժեք նվերը սկեսուրին․«Շնորհավոր ծնունդդ, մամ»

Լիլուն մեկ անգամ չէ, որ հանրային հարթակներում իր ջերմ ու հարգալից վերաբերմունքն է արտահայտել ամուսնու և նրա ընտանիքի անդամների՝ մասնավորապես սկեսուրի և սկեսրայրի նկատմամբ։ Լիլուն առիթների ժամանակ նաև ցուցադրում է, թե ամուսնու հետ ինչ անակնկալներ են մատուցում հարազատներին։

Այսօր Լիլուի սկեսրոջ ծննդյան տարեդարձն է։ Ընտանիքի անդամները նրա համար ռեստորանային խնջույք են կազմակերպել, ինչը շատ ջերմ մթնոլորտում է անցել։ Խնջույքը շատ շքեղ է կազմակերպված եղել։

Խնջույքի ժամանակ Լիլուն ամուսնու հետ սկեսրոջը շատ գեղեցիկ ու շքեղ նվեր է մատուցել, ինչի մասին պատմող նյութ է տեղադրել իր ինստագրամյան հարթակում։ Նրանք բրենդային դրամապանակ են նվիրել, որի արժողությունը մոտ հազար դոլարի դոլար արժողություն ունի։

Լիլուն Նաև հումորային բնույթի լուսանկարային կադր է տեղադրել, որտեղ ինքն ու ամուսինը սկեսրոջ հետ նկարվել են աչքերը շեղած։ Հետո Լիլուն ավելացրել է, որ իր սկեսուրը շատ լավ հումարի զգացում ունի, ուստի չի նեղանում իրենցից։

Понравилась статья? Поделиться с друзьями: