Լիլիթ Մուրադյանի բալիկի արկածներն ու նրանց գեղեցիկ լուսանկարները

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը արդեն ավելի քան քառասուն օր է, ինչ վայելում է իր երկրորդ բալիկի՝ տղայի ներկայությունը։ Լիլիթի առաջնեկը դստրիկ է, իսկ երկրորդ բալիկը տղա, ում ծնողները Միքայել գեղեցիկ անունն են տվել։

Լիլիթը կատակով Միքայելին Սիմբա է անվանում։ Նա տղայի քառասուն օրականը նշանավորել է բալիկի հետ լուսանկարով։ Լուսանկարին կից Լիլիթը կատակով խնդրել է, որ ծնողներն իրեն աջակցեն, սատարեն, քանի որ չգիտի, թե հաջորդ պահին փոքրիկ Սիմբան ինչ օյին է բերելու իր գլխին։

Այս հրապարակման ներքո մայրիկները հարցեր են տվել՝ ցանկանալով իմանալ, թե ինչ է արել և ինչու է անհանգիստ փոքրիկ Միքայելը։ Օգտատերերը շնորհավորել են նաև Միքայելի քառասուն օրականը։

Լիլիթը պարբերաբար է զբոսանքի դուրս գալիս իր բալիկների հետ, քանի որ կարևորում է առողջ ապրելակերպ վարելը։ Լիլիթ սոցցանցային ակտիվությունից, բարձրացրած հարցերից հասկանալի է դառնում, թե ինչպիսի նրբանկատությամբ է նա վերաբերվում իր բալիկներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: