«Լավ, այսպես ո՞ւր ենք գնալու․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ր անդրադարձ է կատարել․ «Ես դեռևս չեմ հիշում, որ մինչև 2018թ․ բոլոր ժամանակների ընդդիմադիր մամուլը /խոսքս չի վերաբերում կասկածելի ծագման բլոգային կայքերին՝ որ դաշտից էլ լինեն/, որոնց խմբագիրները, լրագրողները այս կամ այն չափով հայտնի են հանրությանը, այսպիսի բռ նության կոչերով վերնագրերով նյութեր տեղադրեն կայքերում ու տարածեն։

Ու որքան էլ այս թեմայի մասին բարձրաձայնում ենք գոնե 2016-ից սկսած /փառք Աստծո, գրառումները պահպանված են/, ոչ մի սոցիալական պատասխանատվություն այդ կայքերի խմբագիրների կողմից, ոչ մի կարգավորում իշխանությունների կամ ԶԼՄ-ները մշտադիտարկող մարմինների կողմից չկա։ Լավ, այսպես ո՞ւր ենք գնալու․․․

Ըստ որում, դա արվում է հենց երեկվա հանրահավաքում հնչած վերջնագրերի ու անթույլատրելի սպ առնալիքների զարգացման համատեքստում․․․

Որևէ կողմ ակնկալում է, թե շահա՞ծ է դուրս գալու դրանից․․․ Այդքա՞ն միամիտ են․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями: