Իրական հրաշք, որը տեղի ունեցավ հունվարի մեկին գինեկոլոգիական բաժանմունքնում

Ամանորյա հրաշքներին որքան էլ շատերը չհավատան, բայց հրաշքներ լինում են և դրանց հավատալ պետք է, որովհետև հենց հրաշքի սպասումն է բերում  հույսի, իսկ առանց հույսի ապրելը կլիներ տխուր և մոխրագույն։

Գրեթե բոլորը նոր տարի մուտք են գործում մեծ հույսերով, սպասումով։ Այս տարին առավել ևս հույսերն ու սպասումները մեծ  են։ Այս տարի բոլորը միմյանց առաջին հերթին խաղաղություն մաղթեցին՝ լավ իմանալով դրա իրական գինը։

Նոր տարին թող մանկան ճիչով լցվի, որոնք կապրեն մշտական խաղաղության մեջ։ Հունվարի մեկին իրական հրաշք տեղի ունեցավ Էրեբունի բժշկական կենտրոնում։ Տարվա հենց առաջին օրը լույս աշխարհ եկավ եռյակ։

Տարեմուտի լավագույն սկիզբ է և թող որ հենց այսպիսի իրադարձություններով լեցուն լինի տարին և զարդարի մեր կյանքը։Լուսանկարում  նորածին փոքրիկներին գրկած բժիշկը Դավիթ Լևոնովիչն է։ Շնորհավորում ենք ծնողներին, իսկ  երեխաներին առողջություն և խաղաղ մանկություն մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: